Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց հետ զոհակենտրոն աշխատանքի ուղեցույցների ներդրման ապահովմանն ուղղված գործընթացը շարունակվում է

ByAAVR

Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց հետ զոհակենտրոն աշխատանքի ուղեցույցների ներդրման ապահովմանն ուղղված գործընթացը շարունակվում է

Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում, ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի և նույն Վարչության դատախազ Տիգրան Պողոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովմանն ուղղված ուղեցույցերի մշակման և ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Սույն ուղեցույցերը կբովանդակեն նաև տուժած անձանց հետ՝ տարիքի, մտավոր զարգացվածության աստիճանի ու սեռի առանձնահատկություններով պայմանավորված դատավարական գործողությունների ընթացքը կանոնակարգող հատուկ մոտեցումներ։ Սույն ուղեցույցերի նպատակներից է զոհի հետ այնպիսի աշխատանք տանել, որպեսզի բացառվի երկրորդային զոհականացման հավանականությունը։

Իր խոսքում ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ դատախազության սույն մասնագիտացված ստորաբաժանման դատախազները կարևոր դերակատարում ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթների ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության շրջանակներում օրինականության երաշխավորման հարցում։ Կողմերի միջև ձեռք է բերվել ակտիվ փոխգործակցության համաձայնություն։

Քննարկվել է նաև քրեական վարույթի ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության գերակշռմանն առնչվող այլ հարցերի լայն շրջանակ։

Share

About the author

AAVR administrator