ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ միգրացիոն ծառայության միջև ստորագրվեց Համագործակցության մասին հուշագիր:
Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։
Հաշվի առնելով Միգրացիոն ծառայության կարևոր դերը թրաֆիքինգի կանխարգելման գործընթացում՝ հուշագրով կողմերը նախատեսում են իրականացնել միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ ոլորտային ցուցիչների ներդրում, և դրանց հիման վրա վերապատրաստման մոդուլի մշակում և ձևավորում։ Մշակված մոդուլների հիման վրա նախատեսվում են իրավասու պետական ծառայողների գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումն ապահովող վերապատրաստումներ։
About the author