Վորլդ Վիժն Հայասատնի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր

ByAAVR

Վորլդ Վիժն Հայասատնի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր

Վորլդ Վիժն Հայասատնի և Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում:

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բուժաշխատողների համար նախատեսված ցուցիչների ներդրում, բուժաշխատողների վերապատրաստման մոդուլի մշակում, ձևավորում և կիրառություն։

Մոդուլների պատշաճ ներդրումն ապահովելու համար նախատեսվում են դասընթացներ Առողջապահության ազգային ինստիտուտի համապատասխան վերապատրաստողների համար, որից հետո՝ ներդրված մոդուլի հիման վրա վերապատրաստողների կողմից դասընթացներ կանցկացվեն շահագրգիռ բուժաշխատողների համար։

Հուշագրի համաձայն՝ ուսումնական գործընթացներում ներդրված մոդուլը, անհրաժեշտությունից ելնելով, հետագայում կարող է լրամշակվել և կատարելագործվել։

Share

About the author

AAVR administrator