ՀՀ վարչապետի 22․02․2022թ․ որոշմամբ Վորլդ Վիժն կազմակերպությունը պաշտոնապես ընդգրկվել է ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբում։
Դառնալով Աշխատանքային խմբի լիիրավ անդամ՝ Վորլդ Վիժնը բացառիկ իրավասություն է ստանում ամբողջ ծավալով ներգրավվելու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ազգային պայքարին՝ դրանով իսկ ապահովելով իր գործուն մասնակցությունն ոլորտում գործող օրենսդրության կիրառման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման, զոհերի պաշտպանության և աջակցության բնագավառներում առկա հարցերի քննարկման անչափ կարևոր գործում։
Որոշումը կից հղմամբ՝ https://www.e-gov.am/decrees/item/24455/։
About the author