ԵՊՀ և “Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի” ծրագրի արդյունավետ փոխգործակցության հերթական արդյունքը

ByAAVR

ԵՊՀ և “Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի” ծրագրի արդյունավետ փոխգործակցության հերթական արդյունքը

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Վորլդ Վիժն Հայաստանի (ՎՎՀ) միջև ձևավորված համագործակցության արդյունքում դեռևս 2020թ.-ին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Հեռաուսուցման լաբորատորիայում ներդրվել է համայնքային սոցիալական աշխատողների համար նախատեսված «Համայնքային սոցիալական աշխատանք» 11-ամսյա դասընթացը։

2022թ․-ի սեպտեմբերից ընթացող հերթական դասընթացում արդեն իսկ ներառվել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ՝ ՎՎՀ կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում (#TATiP) Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW) փորձագիտական ռեսուրսով մշակված «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» վերտառությամբ մոդուլը, որի հիմքով ուսուցումն արդեն իսկ մեկնարկել է 2023թ․-ի ապրիլի 3-ից։

Միևնույն ժամանակ, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցությամբ ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի փորձագիտական խումբն իրականացրել է նշված մոդուլի թվայնացման աշխատանքները և պատրաստել է ինտերակտիվ ուսումնական առցանց նյութեր։

Բացի այդ, ԵՊՀ գործընկերներն ապահովել են նաև թվայնացված մոդուլի տեղադրումն ԵՊՀ համապատասխան կրթական պլատֆորմներում և վերջինիս կիրառումը վերը նշված վերապատրաստման դասընթացներում։

Ուստի, կարելի է փաստել, որ թվայնացված մոդուլն առցանց տարբերակով արդեն հասանելի է վերապատրաստման դասընթացներում ներգրավված մասնակիցներին, ինչպես նաև ԵՊՀ ուսանողական ամբողջ հանրույթին՝ դրանով իսկ ընդլայնելով մոդուլի հենքի վրա վերապատրաստվողների շրջանակը, բարձրացնելով դրա արդյունավետությունը և դարձնելով այն ինտերակտիվ ու մատչելի։ Այն ունի նաև հասանելիություն սմարթֆոնի միջոցով ևս։

Վերապատրաստվող մասնակիցների շրջանակի ընդլայնումը և դասընթացի արդյունավետության բարձացումն իր հերթին կերաշխավորի սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացումը և կատարելագործումը, ինչն էլ կնպաստի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտմանը, պատշաճ ուղղորդմանը, ինչպես նաև վերջիններիս տրամադրվող սոցիալական աջակցության բարելավմանը։

Share

About the author

AAVR administrator