Հու՜յս, թրաֆիքինգի բոլոր զոհերին

Հուլիսի 30-ին, ամբողջ աշխարհում նշվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը:

2013 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր»:

Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը նպաստում է «Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր»-վա ճանաչելիությանը: Մարդկային թրաֆիքինգը իր բացասական ազդեցությունը ունի աշխարհի բոլոր երկրներում և ըստ ՄԱԿ-ի տվյալների այսօր մոտ 2.5 միլիոն մարդ ստրկության թակարդում են հայտնվել:

2014 թ.-ին ՄԱԿ-ը գործարկեց նաև #igivehope իրազեկման արշավը, որը միտված է բարձրացնել թրաֆիքինգի մասին իրազեկումը և սոլիդարություն ցուցաբերել թրաֆիքինգից տուժած զոհերին:

Այս տարի #igivehope իրազեկության արշավը անց կացվեց ամբողջ աշխարհով մեկ. գլխավոր նպատակներից էր կիսվել թրաֆիքինգի մասին տեղեկություններով ընկերների, ընտանիքների, տարբեր համայնքների հետ: Հայաստանը նույնպես մասնկացեց #‎BlueHeart արշավին:

Այսօր Հայաստանի կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի գործունեությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման միջազգային ստանդարտներին:

Հուլիսի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացվեց մոտ 188 երկրների կարգավիճակը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոչ դյուրին գործում: Ինչպես նախորդ երկու տարին այս տարի ևս Հայաստանը դասակարգվեց առաջին խմբի երկրներին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մակսիմալ ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբը իր աշխանատքի համար հունիսի 4-ին նաև արժանացել էր «Կառավարության բարեփոխիչ» Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում: Այս ամենը վկայում է նրա մասին, որ թրաֆիքինգի խնդիրը մշտապես գտնվում է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:

Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ իրենց ուղերձներով նաև ելույթ ունեցան աշխարհի ութ առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչները, հորդորելով բոլորին համախմբվել խնդրի շուրջ և միասնական լինել թրաֆիքինգի դեմ պայքարում՝ 2015 World Day against Trafficking in Persons: ICAT Video Statement.

2010 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի ընթացքում ընդունվեց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների Գլոբալ Ծրագիր, որը հորդորում էր աշխարհի կառավարությունները թրաֆիքինգի դեմ համակարգված և հետևողական պայքար մղել չարիքի դեմ: ըստ ծրագրի կառավարություններին կոչ էր արվում թրաֆիքինգի դեմ պայքարը ինտեգրել ՄԱԿ-ի միջազգային ծրագրերի մեջ, այսպիսով խթանել ու ամրապնդել անվտանգությունը ամբողջ աշխարհում:

Ծրագրի կարևորագույն դրույթներից էր ՄԱԿ-ի «Կամավորների վստահության հիմնադրամ»-ի ստեղծումը, որը աջակցություն է ցուցաբերում թրաֆիքինգից տուժած կանանց և երեխաներին:

2013 թ.-ին Գլխավոր Ասամբելայի շրջանակներում անց կացվեց բարձրաստիճան հանդիպում, որի ընթացքում գնահատվեց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների Գլոբալ Ծրագրի էֆեկտիվությունը: Հանդիպմանը ներկա բարձրաստիճան պաշտոնյաները իրենց կառավարությունների անունից ընդունեցին բանաձև, ըստ որի հուլիսի 30-ը հռչակվեց «Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր»: Ըստ բանձևի այս օրը անհրաժեշտ է թրաֆիքինգի մասին իրազեկության բարձրացման և թրաֆիքիգի զոհերի իրավունքների պաշտպանության համար:

Share