Հարցազրույց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի հետ Հանրային հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրի շրջանակներում

ByAAVR

Հարցազրույց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի հետ Հանրային հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրի շրջանակներում

Զրուցում են Հանրային Հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանը և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Հուլիսի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացվեց մոտ 188 երկրների կարգավիճակը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոչ դյուրին գործում:

Ինչպես նախորդ երկու տարին այս տարի ևս Հայաստանը դասակարգվեց առաջին խմբի երկրներին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մակսիմալ ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:

Իր հերթին հուլիսի 30-ին, ամբողջ աշխարհում նշվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը նպաստում է «Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր»-վա ճանաչելիությանը: Մարդկային թրաֆիքինգը իր բացասական ազդեցությունը ունի աշխարհի բոլոր երկրներում և ըստ ՄԱԿ-ի տվյալների այսօր մոտ 2.5 միլիոն մարդ ստրկության թակարդում են հայտնվել:

Այս երկու կարևոր իրադարձությունների շուրջ զրուցում են Հանրային Հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանը և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Untitled-1

Share

About the author

AAVR administrator