ՀՀ քննչական կոմիտե: Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով

ByAAVR

ՀՀ քննչական կոմիտե: Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անասնապահությամբ զբաղվող անձին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առնչությամբ։

Նախաքննության տվյալներով՝ տուժողը երկար ժամանակ աշխատել է առանց կանոնավոր վարձատրության, ենթարկվել բռնության, սպառնալիքների և մշտական վերահսկողության։ Քննությամբ պարզվել է նաև, որ նրա նկատմամբ ստեղծվել է արհեստական պարտքային կախվածություն, ինչի միջոցով հարկադրվել է շարունակել աշխատանքը։

Վարչական ղեկավարը ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով։

Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե https://investigative.am/en/articles/նորություններ/administrative-head-of-tatev-settlement-detained-for-human-trafficking

Share

About the author

AAVR administrator