Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ահազանգում է Հարավարևելյան Ասիայում առցանց խարդախության կենտրոններում մարդկանց հարկադիր շահագործման դեպքերի կտրուկ աճի մասին։
Ավելի քան 80 երկրների քաղաքացիներ կեղծ աշխատանքի առաջարկների միջոցով ներգրավվում են հանցավոր ցանցերում, որտեղ նրանցից առգրավվում են անձնագրերը և սպառնալիքների ու բռնության միջոցով հարկադրում մասնակցել առցանց խարդախությունների։
ՄՄԿ-ն ընդգծում է զոհերի պաշտպանության, անվտանգ վերադարձի և վերաինտեգրման, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Աղբյուր՝ Reuters https://www.reuters.com/legal/government/un-says-human-trafficking-into-asian-scam-centres-is-surging-2026-07-28/
About the author