ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) և Եվրամիությունը ուշադրություն են հրավիրել մարդկանց թրաֆիքինգի նոր դրսևորումների, մասնավորապես՝ առցանց խարդախությունների իրականացման նպատակով անձանց հարկադիր շահագործման աճող վտանգի վրա։
Հանցավոր խմբերը կեղծ աշխատանքի առաջարկների միջոցով հավաքագրում են մարդկանց և հարկադրում ներգրավվել կիբեռհանցագործություններում։
Կազմակերպություններն ընդգծել են միջազգային համագործակցության, զոհերի պաշտպանության և թրաֆիքինգի նոր ձևերին արձագանքելու մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։
About the author