Զրուցում են Հանրային Հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանը և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
Հուլիսի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2014 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացվեց մոտ 188 երկրների կարգավիճակը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոչ դյուրին գործում:
Ինչպես նախորդ երկու տարին այս տարի ևս Հայաստանը դասակարգվեց առաջին խմբի երկրներին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մակսիմալ ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:
Իր հերթին հուլիսի 30-ին, ամբողջ աշխարհում նշվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը նպաստում է «Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր»-վա ճանաչելիությանը: Մարդկային թրաֆիքինգը իր բացասական ազդեցությունը ունի աշխարհի բոլոր երկրներում և ըստ ՄԱԿ-ի տվյալների այսօր մոտ 2.5 միլիոն մարդ ստրկության թակարդում են հայտնվել:
Այս երկու կարևոր իրադարձությունների շուրջ զրուցում են Հանրային Հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանը և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
About the author