Armenpress: 2025 թվականին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ

ByAAVR

Armenpress: 2025 թվականին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի իրավիճակը, հիմնական ռիսկերը և կանխարգելման միջոցառումները։

Նրա փոխանցմամբ՝ 2025 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ՝ 2024 թվականի 36-ի համեմատ։ Ոստիկանության ներկայացրած միջնորդությունների հիման վրա թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 31 անձ, այդ թվում՝ 5 անչափահաս։

Որպես շահագործման հիմնական ռիսկային գործոններ առանձնացվել են աղքատությունը, գործազրկությունը, պարտքային կախվածությունը, բնակարանային անբարենպաստ պայմանները և կրթության ցածր մակարդակը։

Հարցազրույցում ընդգծվել է զոհերի ժամանակին նույնականացման, նրանց պաշտպանության և պետական աջակցության ծառայությունների հասանելիության կարևորությունը։

Աղբյուր՝ Armenpress, հարցազրույց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի հետ։ https://armenpress.am/hy/article/1247073

Share

About the author

AAVR administrator