«Մարդկանց թրաֆիքինգը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում» հետազոտություն Կարիտասի կողմից

ByAAVR

«Մարդկանց թրաֆիքինգը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում» հետազոտություն Կարիտասի կողմից

«Մարդկանց թրաֆիքինգը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում» վերտառմամբ հետազոտությունն իրականացվել է Կարիտաս Ֆրանսիայի և միջազգային գործընկեր Կարիտասների` այդ թվում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համատեղ ջանքերով: Այն իրականացվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ տարածաշրջանային ցանցի հզորացում» ծրագրի շրջանակներում, որն ընդգրկում է 12 երկրներ` հիմնականում եվրամիջերկրածովյան տարածաշրջանից:


Հետազոտության նպատակն է բացահայտել թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերը ծրագրի անդամ այն երկրներում, որոնք ուղղակի կամ անուղղակի իրենց վրա են կրում որևէ կոնֆլիկտի հետևանքները`միգրանտներ, փախստականներ: Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, որի համաձայն կոնֆլիկտային և հետ կոնֆլիկատյին իրավիճակներում գտնվող երկրների բնակչությունն առավել խոցելի է թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից, Կարիտասի ցանցը իրականացրել է շահերի պաշտպանության գործողություններ:

Այս գործողությունների արդյունքում էլ այս տարի հունիսի 15-17-ը Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին թրաֆիքինգի հարցերով հատուկ Հանձնակատար Մարիա Գրացիա Ջիամարինարոն՝ հղում կատարելով Կարիտասի և Միգրացիայի միջազգային կազմակերպության կատարած հետազոտություններին, հայտարարեց, որ կոնֆլիկտային, հետ կոնֆլիկտային իրավիճակների և թրաֆիքինգի միջև եղած կապը իր՝ որպես հանձնակատարի մանդատի առաջնահերթություններից մեկն է դառնում:

«Մարդկանց թրաֆիքինգը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում» հետազոտությունը կարող եք տեսնել այստեղ:

Share

About the author

AAVR administrator