Եվրոպայի խորհրդի GRETA փորձագիտական խումբը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր չորրորդ գնահատման զեկույցը՝ անդրադառնալով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում վերջին տարիների առաջընթացին և առկա մարտահրավերներին։
Զեկույցում դրական են գնահատվել զոհերի նույնականացման և աջակցության ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումները։ Միաժամանակ ընդգծվել է աշխատանքային շահագործման կանխարգելման, զոհերի իրավական աջակցության, փոխհատուցման հասանելիության և խոցելի խմբերի պաշտպանության ուղղությամբ ջանքերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։
Սկզբնաղբյուրը՝ https://www.coe.int/en/web/anti-human-trafficking/-/greta-publishes-its-fourth-report-on-armenia
About the author