«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրային և գործընկերային հանդիպում Վորլդ Վիժն Հայաստանի հետ

ByAAVR

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրային և գործընկերային հանդիպում Վորլդ Վիժն Հայաստանի հետ

2021թ.-ի դեկտեմբերի 8-ին և 9-ին «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում կայացավ ծրագրային և գործընկերային հանդիպում «Վորլդ Վիժն Հայաստան», «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» կազմակերպությունների թիմերի մասնակցությամբ։

Հանդիպման ձևաչափը սեմինարային էր, որի ընթացքում եղան նաև համատեղ իրականացվող ծրագրի դրույթների շուրջ համակողմանի քննարկումներ’ այն արդյունավետ իրականացնելու նկատառումով։

ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ 2021թ.-ի հուլիսին մեկնարկած «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը նպատակ ունի մարդկանց թրաֆիքինգի ոլորտում բարելավել իրավական, կառավարման, կանխման, աջակցության տրամադրման և հանրային իրազեկման ինստիտուցիոնալ համակարգերի աշխատանքը թիրախային խմբերի համար:

Հանդիպման ընթացքում թեմատիկ քննարկումներ ծավալվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, մարդկանց թրաֆիքինգի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ուղղորդման, նրանց նույնացման և ինքնանույնացման, պետության և հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունների և պաշտպանության հարցերի շուրջ։ Քննարկումների հիմքում էր նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման Ազգային ծրագիրը։

Եղան նաև դիտարկումներ նախագծի առաջիկա գործողությունների մասով, այն է` օրենսդրական դաշտի կատարելագործում, ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում, իրազեկման քարոզարշավների կազմակերպում, աջակցության և վերականգնողական ծառայություններում բացառապես զոհակենտրոն մոտեցումների ցուցաբերման անհրաժեշտություն։

Նմանատիպ հանդիպումների շարքի նպատակային վերջնարդյունքը Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում կրկին լուրջ հաջողություններ գրանցելն է և Հայաստանը կրկին առաջին խումբ երկրների շարք վերադարձնելը` ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի։

Share

About the author

AAVR administrator