Տեսաուղեցույցներ՝ թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող մեդիա մասնագետների համար

ByAAVR

Տեսաուղեցույցներ՝ թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող մեդիա մասնագետների համար

«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրեց իր ներկայացման ձևով առանձնահատուկ մի մինի-նախագիծ ևս: Այն ուղղված է կրթելու, ուղղորդելու և օգնելու մեդիա դաշտի ներկայացուցիչներին՝ (օպերատորներ, լուսանկարիչներ, հնչյունային մասնագետներ) թրաֆիքինգի զոհերի հետ աշխատելու գործընթացում:

3 նպատակային տեսաուղեցույցներում մանրամասն ցուցադրվում և խոսվում են այն կանոնների, դիրքերի, նախընտրելի միջամտությունների մասին, որոնց հետևելը պարտադիր է, որպեսզի որևէ կերպ չխոչնդոտվի զոհի վերադարձը հասարակություն և առօրյա կյանք:

Ճիշտ լուսավորություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցների կիրառում, նախընտրելի վարքագիծ, հետևողական աշխատանք. սրանք են առանցքային այն թեմաները, որոնք արծարծվել են 3 ուղեցույցներում՝ բացառապես արված թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող մասնագետների համար:

Տեսաուղեցույցները ներկայացված են ստորև՝

Tutorial Cameraman

Tutorial Photo

Tutorial Radio

Share

About the author

AAVR administrator