Category Archive Նորություններ

ByAAVR

ՀՀ քննչական կոմիտե։ Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։

Read More
Share
ByAAVR

Հարավարևելյան Ասիայում թրաֆիքինգի զոհերը շահագործումից ազատվելուց հետո շարունակում են մնալ անպաշտպան

Հարավարևելյան Ասիայում առցանց խարդախության կենտրոններից ազատված հազարավոր մարդիկ շարունակում են բախվել լուրջ խնդիրների՝ առանց փաստաթղթերի, ֆինանսական միջոցների և հայրենիք վերադառնալու հնարավորության։

Read More
Share
ByAAVR

Reuters: ԱՄՆ-ում մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի դեմ քրեական հետապնդման արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ են բարձրացվել

Reuters գործակալության հետաքննության համաձայն՝ ԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքական հայտարարությունների և իրավապահ մարմինների փաստացի գործունեության միջև առկա են անհամապատասխանություններ։

Read More
Share
ByAAVR

ՀՀ Քննչական կոմիտե։ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Read More
Share
ByAAVR

ՀՀ Քննչական կոմիտե։ Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց մոտ 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։

Read More
Share
ByAAVR

ՄԱԿ-ը և Եվրամիությունը զգուշացնում են առցանց հանցագործությունների նպատակով մարդկանց թրաֆիքինգի աճող վտանգի մասին

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) և Եվրամիությունը ուշադրություն են հրավիրել մարդկանց թրաֆիքինգի նոր դրսևորումների, մասնավորապես՝ առցանց խարդախությունների իրականացման նպատակով անձանց հարկադիր շահագործման աճող վտանգի վրա։

Read More
Share
ByAAVR

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է: Իրազեկ լինելն օգնում է խուսափել թրաֆիքինգից:

Առաջին ալիքի Առավոտ լուսո հաղորդաշարի անդրադարձը մարդկանց թրաֆիքինգին՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան:

Read More
Share
ByAAVR

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել առցանց խարդախությունների մեջ հարկադրաբար ներգրավված թրաֆիքինգի զոհերին

Հուլիսի 30-ին՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ը ուշադրություն է հրավիրել առցանց խարդախությունների նպատակով մարդկանց թրաֆիքինգի աճող վտանգի վրա։

Read More
Share
ByAAVR

ՄԱԿ․ ավելի քան 80 երկրների քաղաքացիներ դառնում են առցանց խարդախության նպատակով մարդկանց թրաֆիքինգի զոհ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ահազանգում է Հարավարևելյան Ասիայում առցանց խարդախության կենտրոններում մարդկանց հարկադիր շահագործման դեպքերի կտրուկ աճի մասին։

Read More
Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի դեմ միջազգային գործողության արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1000 անձ

ԻՆՏԵՐՊՈԼ-ի համակարգմամբ իրականացված «Global Chain» միջազգային գործողության շրջանակում 59 երկրներում ձերբակալվել է 1024 անձ, հայտնաբերվել է մարդկանց թրաֆիքինգի 2070 հավանական զոհ և նախաձեռնվել 465 հետաքննություն։

Read More
Share