Ինչպես լուսաբանել միգրացիան. էթիկական և մասնագիտական խնդիրներ

Հունիսի 3 և 4-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում անց կացվեց հանդիպում-քննարկում “Ինչպես լուսաբանել միգրացիան. էթիկական և մասնագիտական խնդիրներ, հաճախակի հանդիպող լրագրողական սխալներ” թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին միգրացիայի խնդիրները լուսաբանող լրագրողներ և համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Երկօրյա հանդիպում-քննարկումը սկսվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող, փորձագետ Գեղամ Վարդանյանի հետ հանդիպումից:

Իր բացման խոսքում Վարդանյանը հատկապես նշեց, որ այսօր միգրացիա հասկացությունը հիմնականում օգտագործվում է որպես կարծրատիպ տերմին, որը հիմնականում նշանակում է Ռուսաստան աշխատանքի գնալը` այսպես կոչված խոպանը, սակայն միգրացիան ավելի լայն հասկացություն է իր հարակից խնդիրներով, որը կարիք ունի ավելի լայնորեն ներկայացվելու: Օրինակ, հայկական մամուլում այսպես կոչված դրական միգրացիայի մասին գրեթե չի խոսվում:
Խոսելով միգրացիաից Վարդանյանը նաև նշեց միգրացիայի ժամանակ թրաֆիքինգի ռիսկերի մասին: Նա ներկայացրեց չորս ֆիլմից բաղկացաց ֆիլմաշար, որի ամեն մասը միգրացիայի ու միգրացիոն ռիսկերի մասին մի պատմություն էին. չորրորդ ֆիլմը թրաֆիքինգի մասին էր:

Ըստ Վարդանյանի միգրացիան լուսաբանելիս Էթիկայի հետ կապված ծագող հարցերը համեմատած թրաֆիքինգի լուսաբանման հետ, ավելի քիչ սահամանափակումներ ունեն և ավելի շատ կախված են լրագրողի անձնական մատուցման և նրա “մի վնասիր” սկզբունքի պատկերացման հետ:

Ինչպես խոստովանեցին հանդիպմանը ներկա լրագրողները, հաճախ նրանք ստիպված են լինում միգրացիաին վերաբերող պատմությունները լուսաբանելիս որոշ դետալներ չհրապարակել, քանի որ նրանք ուղղակիորեն կապված են օրենքի խախտման դեպքերի հետ և պատմությունը նման կերպ լուսաբանելը նշանակում է միգրացիայի անօրինական ուղիներ պրոպագանդել: Այս հարցում բոլոր մասնակիցները միաձայն խոստովանում էին, որ նման մանրամասներ հրապարակելը ճիշտ չէ:

Հանդիպման երկրորդ կեսին ելույթ ունեցավ Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ղեկավար Քրիստինա Գալստյանը, որը ներկայացրեց Հայաստանի միգրացիոն հոսքերի ներկա իրավիճակը, ներկայացրեց մի շարք պրոֆեսիոնալ գրականություն, որոնց թվում նաև իր հեղինակած “Միգրացիայի կառավարումը և մարդու իրավունքները” գիրքը, “Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան”-ի 2-րդ հրատարակությունը և “Մարդու թրաֆիքինգ և շահագործում” ուսումնաօժանդակ ձեռնարկը դասախոսների և ուսանողների համար:

Կարծում էնք այն հետաքրքրի կլինի մեզ հետ համագործակցող լրագրողների համար`
http://publications.iom.int/bookstore/free/University_Manual_HumanTrafficking_ARM.pdf

Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները մեկնեցին Հայաստանի գյուղերից մեկը միգրանտների հետ զրուցելու և պատմությունների հերոսներ փնտրելու:

Share