Մեր մասին

logo

ԱՈՒԴԻՈ-ՎԻԶՈՒԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հասարակական կազմակերպություն (ՀԿ)

Մենք հիմնադրվել ենք՝
2003 թվականի օգոստոսին: Հիմնադիր` Արզուման Հարությունյան:


Մեր առաքելությունն է՝

Նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:


Մեր նպատակն է՝

Լսել, տեսնել և ներկայացնել…


Մեր կողմից իրականացված ծրագրերն են՝

  • Հունիս 2017 – հունվար 2018 – «Սոցիալական աշխատողի իմիջի բարձրացում` պրակտիկ գործունեության միջոցով»:
    Ծրագրի նվիրատու՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, ՀԿ:
  • Ապրիլ 2017 – դեկտեմբեր 2017 -«Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում»:
    Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
  • Հոկտեմբեր 2016 – դեկտեմբեր 2016 – «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում»:
    Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
  • Հոկտեմբեր 2016 – դեկտեմբեր 2016 – «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի»:
    Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
  • Մայիս 2016 – դեկտեմբեր 2016 – «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում»:
    Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրո:
  • 2013-2016 – «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում»:
    Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրո:
  • Օգոստոս 2015 – «Հայաստանի Հանրապետության 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի-Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի» մշտադիտարկում ծրագիր:
    Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
  • 2009-2010 – www.antitrafficking.am  կայքէջի զարգացում:
    Ծրագրի նվիրատու` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:
  • 2006-2007 – «Սոցիալական գովազդի անվճար տարածման խթանում»:
    Ծրագրի նվիրատու` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID) և Քաունթերփարթ Ինթերնեշնլ:
  • 2005-2006 – «Տեղեկատվական քարոզարշավ ընդդեմ թրաֆիքինգի»:
    Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողով:
  • 2005-2006 – «Քաղաքացիական հասարակության զարգացում Հայաստանում»:
    Ծրագրի նվիրատու` Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարություն:
  • 2003-2004 – «Տեղեկատվական քարոզարշավ ընդդեմ թրաֆիքինգի»:
    Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողով:


Մենք պատրաստել և տարածել ենք՝

  • Սոցիալական գովազդի հոլովակներ – 127
  • Վավերագրական տեսաֆիլմեր – 40
  • Հեռուստահաղորդումներ – 10
  • Տպագիր նյութեր՝ մասնագիտական ուղեցույցներ – 3
  • Պաստառներ – 9

Մենք հանդիսանում ենք՝

  • ՀՀ Կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի աշխատանքային խմբի անդամ:
  • Հասարակական կազմակերպությունների ցանցի հիմնադիր-անդամ:
  • Հայաստանում հեռուստատեսության և ռադիոյի թվայնացման վերաբերյալ օրենքի ստեղծման հանձնաժողովի անդամ:
  • Թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ՝ 2013-ից ի վեր:


Մենք համագործակցում ենք.

ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի, ՀՀ կառավարության, ՀՀ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Առողջապահության և բնապահպանության նախարարությունների, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի կառույցների, Կարմիր խաչի միջազգային շարժման, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում գործող դեսպանատների, տարածաշրջանային կազմակերպությունների և ավելի քան 30 հասարակական և առևտրային կազմակերպությունների հետ:

Մեր գործունեությունը ընդգրկում է՝

Միգրացիա, թրաֆիքինգ, քաղաքացիական հասարակություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կամավորություն, ընտրություններ, բնապահպանություն, հաշմանդամների հիմնախնդիրներ: