2014թ.-ի դեկտեմբերի 17-ին երրորդ ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը

ByAAVR

2014թ.-ի դեկտեմբերի 17-ին երրորդ ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը

2014 թվականի հոկտեմբերի 17-ին երրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը: Օրենքով կարգավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ՝ նույնացման, ինչպես նաև պաշտպանության ապահովման գործընթացները (Հոդված 1): Օրենքի նպատակն է պաշտաճ և կազմակերպված կերպով իրականացնել հայտնաբերված զոհի պաշտպանությունը և վերաինտեգրացումը հասարակություն, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական, միջազգային և այլ կազմակերպությունների միացյալ գործողությունների և համագործակցության միջոցով: Իր բովանդակությամբ և արդիականությամբ օրենքի կարևորագույն մասն է կազմում Հոդված 7-ը «Հրապարակումների սահմանափակումներ» վերնագրով, որով արգելվում է զոհերի վերաբերյալ լրատվամիջոցներով կամ այլ եղանակով տեղեկության տրամադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը որոշում է կայացնում հրապարակել որոշակի տեղեկություն՝ ելնելով զոհի շահերից: Գլուխ 3-ով կարգավորվում է զոհերի հայտնաբերման և նույնացման գործընթացները, իսկ 4-րդ մասում ամրագրված են զոհերի աջակցության և պաշտպանության դրույթները: Ընդհանուր առմամբ, օրենքը շեշտը դնում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի հիմնահարցերի վրա: Հարկ է նշել, որ սա բավականաչափ հեռանկարային և առաջադեմ քայլ է ՀՀ օրենսդրական դաշտում Հայաստանի նման զարգացող երկրի դեպքում, քանզի այս հայաստանյան զարգացումներին զուգընթաց, Մեծ Բրիտանիայում ևս տեղի է ունենում նույն բովանդակությունն ընդգրկող օրենդրության վերաբերյալ քննարկումներ՝ ուղղված զոհի պաշտպանության և կարիքների ապահովման գործընթացների կարգավորմանը:

(Հղում՝ http://antitrafficking.am/; տես նաև` http://www.antislavery.org/includes/documents/cm_docs/2014/

 http://news.scotland.gov.uk/News/Human-Trafficking-and-Exploitation-Bill-published-135c.aspx)

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման 2014 թվականի դեկտեմբերի 15-ից 17 արտահերթ նստաշրջանի արդյունքում ամբողջությամբ ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Օրենսդրության ամբողջական տեքստը՝ այս հասեցով http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6984&Reading=1

Անահիտ Առաքելյան “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի կամավոր

Share

About the author

AAVR administrator