Yearly Archive 2016

ByAAVR

Թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության օրենքի լուսաբանումն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ներկայացուցիչների համար

Սեպտեմբերի 27-ին «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն այցելեց Սևան քաղաք, որտեղ «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացում և աջակցություն» թեմայով: Դասընթացի մասնակիցներն էին Գեղարքունիք և Տավուշ մարզերի զբաղվածության պետական գործակալությունների,  խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական և կրթական բաժինների աշխատակիցները և հասարակական ոլորտի երիտասարդ կամավորները: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի զոհերի աջակցության մասին նոր օրենքի պարզաբանումը Արագածոտնի և Կոտայքի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում  Կոտայք և Արագածոտն մարզերի զբաղվածության պետական գործակալությունների,  խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, քաղաքապետարանների իրավաբանական բաժինների աշխատակիցների համար կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում» թեմայով: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի խնդրին առնչվող թյուր կարծիքներ և իրականություն

Մարդկանց թրաֆիքինգը կանխելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Երբ թրաֆիքինգի մասին պատկերացումները հիմնված են ոչ լիարժեք կամ սխալ տեղեկատվության վրա, ապա դրանով թրաֆիքինգը կանխելու մեր կարողունակությունը կտրուկ նվազում է: Պետք է զանազանել թրաֆիքինգի մասին թյուր իմացությունը, ըմբռնումներն ու մտացածին պատկերացումները իրականությունից:

Փորձենք զուգահեռներ տանել տարածված սխալ ինֆորմացիայի և դրանց ճիշտ ըմբռնման շուրջ. Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ: Read More

Share
ByAAVR

Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարդկության պատմության ընթացքում չարագույն ու ամենաամոթալի երևույթներից մեկը՝ թրաֆիքինգը, որը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում, այսօր ևս սպառնում է մարդկային էակների կյանքին, երբ անխնա շահագործման են ենթարկվում երեխաներ, կանայք ու տղամարդիկ՝ անկախ տարիքից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտն» ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ:   Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2016 թվականի զեկույցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հրապարակեց աշխարհում մարդկային թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ-2016թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Read More

Share
ByAAVR

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

23-ը հունիսի 2016թ.

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգ. նոր օրենք, նոր մոտեցումներ

Աղվերանում տեղի ունեցավ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների և պետական կառույցների հանրային կապերի և լրատվության պատասխանատուների համար: Read More

Share
ByAAVR

«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի ամփոփում

 

Բոլոր ծրագրերն ունենում են իրենց խոստումնալից սկիզբը, աշխատատար և բեղմնավոր ընթացքը, ինչպես նաև տրամաբանական ավարտը:

Նմանօրինակ հաջորդականությամբ էլ ընթացավ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը՝ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:

Read More

Share
ByAAVR

Տեսաուղեցույցներ՝ թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող մեդիա մասնագետների համար

«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրեց իր ներկայացման ձևով առանձնահատուկ մի մինի-նախագիծ ևս: Այն ուղղված է կրթելու, ուղղորդելու և օգնելու մեդիա դաշտի ներկայացուցիչներին Read More

Share