Yearly Archive 2021

ByAAVR

Թրաֆիքինգ՝ ժամանակակից ստրկություն: #իմազատությանօրը Անանիա Շիրակացի ճեմարանում

Դիպլոմային ծրագրի սաները CNN հեռուստաընկերության կազմակերպած #իմազատությանօրը /#myfreedomday նախագծի շրջանակում կազմակերպել էին հանդիպում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ, սոցիալական գովազդի միջազգային փորձագետ Արզուման Հարությունյանի հետ:
Հանդիպման թեման՝ Թրաֆիքինգ՝ ժամանակակից ստրկություն:

Read More
Share
ByAAVR

ՀՀ ԿԳՄՍՆ։ www.antitrafficking.am կայքը՝ չարիքի դեմ պայքարի արդյունավետ գործիք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ֆինանսավորմամբ 2016 թ.-ից գործում է www.antitrafficking.am կայքը, որի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը:

Read More
Share
ByAAVR

Sputnik Armenia: Բռնության են ենթարկել և նկարահանել. Ընտանիքը մեղադրվում է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ

Ծնողները, բռնության սպառնալիքի տակ, շահագործել են անչափահասին, իսկ նրանց որդին և կթվորուհին բռնության են ենթարկել նրան: Հայաստանում հայտնաբերվել է անչափահասի թրաֆիքինգի դեպք: Երեք հոգանոց ընտանիքին մեղադրանք է առաջադրվել 132-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Read More
Share
ByAAVR

ArmenPress: Անչափահաս երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 2 կնոջ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու կանանց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Read More
Share
ByAAVR

NewsArmenia: Երևանում 46-ամյա մի տղամարդ մեղադրվում է հոգեկան հիվանդին մուրացկանություն հարկադրելու մեջ

Հայաստանում 46-ամյա մի տղամարդ ձերբակալվել է թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին 46-ամյա մի տղամարդ, հանդիպելով 1973 թվականին ծնված մի կնոջ, ով տառապում էր հոգեկան հիվանդությամբ, ստիպել է մուրացկանություն անել Երեւանի տարբեր փողոցներում: Բացի այդ, նա պարբերաբար բռնություն է ցուցաբերել նրա նկատմամբ:

Read More
Share
ByAAVR

Թրաֆիքինգ․ ոստիկանության թեմատիկ անդրադարձն ու բացահայտումները

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անդրադարձել է թրաֆիքինգի խնդրին, ներկայացնելով երևույթի առանձնահատկությունները և վերջին բացահայտումները։ Վիդեո նյութն ամբողջությամբ՝ ստորև

Read More
Share
ByAAVR

ArmTimes: Ստրկություն՝ «Սպայկա»-ում. Աշխատակիցներին աշխատեցնում են նաև կիրակի օրը՝ առանց վարձատրության

«Ժամանակ» թերթը գրում է. ««Սպայկա» ընկերությունը որը զբաղվում է ոչ միայն բեռնափոխադրումներով, այլ նաեւ խոշոր ջերմատնային տնտեսություն ունի, իր աշխատակիցների համար ստեղծել է աշխատանքի ստրկական պայմաններ։

Աշխատակիցները չունեն հանգստի օր, նրանց աշխատեցնում են նույնիսկ կիրակի օրերին՝ միայն այն տարբերությամբ, որ կիրակի օրվա աշխատանքը չի վարձատրվում, աշխատանքից հինգ րոպե ուշացողները զրկվում են այդ օրվա աշխատավարձից:

Read More
Share
ByAAVR

ՀՀ Ոստիկանություն։ Թրաֆիքինգ, ազատությունից ապօրինի զրկում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Read More
Share
ByAAVR

Լրագրող ուսանողները սովորում են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին ճիշտ նյութեր պատրաստել

Հայաստանի երեք առաջատար համալսարանների լրագրողական ֆակուլտետների շուրջ 80 ուսանողների համար 2020 թվականի դեկտեմբերին կազմակերպվեց առցանց դասախոսությունների շարք՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին նյութեր պատրաստելու, ինչպես նաև գենդերային հավասարության, գենդերային կարծրատիպերից և խտրական լեզու և գովազդներ կիրառելուց խուսափելու վերաբերյալ։

Read More
Share