Author Archive AAVR

ByAAVR

Ի՞նչն է պակասում Նյու Յորքյան Հակա-թրաֆիքինգյան օրենսդրության մեջ

Հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Գուոմոն ստորագրել է օրենսդրական մի նախագիծ, որը կպաշտպանի թրաֆիքինգի երիտասարդ զոհերին՝ տրամադրելով պաշտպանության երկու տեսակ`զոհի վկայությունների հանրայնացման սահմանափակում և նախկինում թրաֆիքնիգի հետևանքով դատապարտված անչափահասների ապաքրեականացում:  Read More

Share
ByAAVR

Ավստրիացի գործարարներն իրենց աջակցությունն են ցուցաբերում թրաֆիքինգի զոհերին

2014 թվականի նոյեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Թրաֆիքինգի Զոհերի Վստահության հիմնադրամը Վիեննայում կայացած հանգանակության միջոցառման ժամանակ ստացավ 250,000 ԱՄՆ դոլլար մասնավոր սեկտորից: Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունը, ավստրիացի նախարար Սեբաստիան Կուրցը, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (ԹՀՊԳ/UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը և նորաձևության դիզայներ Վիվիեն Վեստվուդը:

Read More

Share
ByAAVR

2014 թ. 9 ամիսների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում կատարված հանցագործությունները

Նոյեմբերի 6-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թ-ի ինն ամիսներին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:

Read More

Share
ByAAVR

Կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) հերթական նիստը աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի ղեկավարությամբ:

Read More

Share
ByAAVR

Նոր ձեռնարկ իրավապահ մարմինների աշխատակիցների համար. շնորհանդես

Հոկտեմբերի 28-ին Երևանի Էլիտ Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված “Անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում” ձեռնարկի շնորհանդեսը:

Read More

Share
ByAAVR

Պայքարն ընդդեմ թրաֆիքինգի և ժամանակակից ստրկության

Հոկտեմբերի 18-ը Մեծ Բրիտանիայում նշվեց որպես Ստրկության դեմ պայքարի օր, իսկ Եվրոպայում՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի օր: Այս օրերը կարևորում են հակաստրկական համամարդկային շարժումն այնպիսի ժամանակներում, երբ ստրկության մեջ գտնվող մարդիկ թվով ավելի շատ են, քան 350 տարի գոյություն ունեցող Տրանսատլանտյան ստրկական առևտրային քաղաքականությունը (Transatlantic Slave Trade):

Read More

Share
ByAAVR

Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ

Հոկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ” մեկօրյա դասընթաց միգրացիա լուսաբանող լրագրողների համար: Read More

Share
ByAAVR

Համայնքային ոստիկանություն -նոր հնարավոր մոտեցում հայաստանյան իրականությունում

Հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպած համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ կլոր սեղան քննարկում: Read More

Share
ByAAVR

Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում. Վ. Գասպարյան

Հոկտեմբերի 9-ին ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, մարզային վարչությունների, այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Read More

Share
ByAAVR

Հյուսիսային Վիրջինիայում անցյալ տարի հայտնաբերվել է թրաֆիքինգի ավելի քան 250 զոհ

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, անցյալ տարի, Հյուսիսային Վիրջինիա նահանգում հայնտաբերվել է թրաֆիքինգի ավելի քան 250 զոհ, Ֆեյրֆաքս վարչաշրջանում իրականացվող թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի սկսվելուց ի վեր:

Read More

Share