Առևանգված միլիոնավոր երեխաներ բանտարկված են ստորգետնյա թունելներում ՝ սեռական բռնության ենթարկվելով և խոշտանգվելով մանկապիղծների կողմից:
Սա սոցցանցերում տարածված մանկական սեռի վաճառքի մասին ամենահաճախ տարածվող ապատեղեկատվություններից է: Դուք կտեսնեք, որ նման գաղափարները առաջ են մղվում Լոս Անջելեսից Լոնդոն բողոքի ցույցերի ժամանակ. Վերնաշապիկների և պաստառների վրա փակցված են հեշթեգեր, ինչպիսիք են saveourchildren և #endchildtrafficking:
Read MoreՄարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ UNODC-ի 2020թ. Գլոբալ զեկույցը իր տեսակի մեջ հինգերորդն է, որը լիազորված է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեռևս 2010թ-ից։ Այն ընդգրկում է 148 երկիր և ներկայացնում է գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մարդկանց թրաֆիքինգի ձևերի և հոսքերի ընդհանուր նկարագրություն:
Read MoreԿարդացեք Edition CNN-ի անդրադարձը Հնդկաստանում համաճարակի ֆոնին երեխաների թրաֆիքինգի աճին և թրաֆիքինգի խնդիրների սրացմանը այստեղ՝ https://edition.cnn.com/2020/10/24/asia/india-covid-child-trafficking-intl-hnk-dst/index.html
Բելառուսը մեծ ներդրում ունի միջազգային համագործակցության մեջ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, նշվում է CTV- ի «Նորություններ 24 ժամ» ծրագրի շրջանակներում: Հուլիսի 30-ն այս երևույթի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Read MoreՀուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է։
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ուսումնասիրության համաձայն, ուկրաինացիների 13% -ը պատրաստ է ընդունել ռիսկային աշխատանքի առաջարկ արտերկրում: Անկախության տարիների ընթացքում ավելի քան 260 հազար ուկրաինացիներ դարձել են մարդկանց թրաֆիքինգի զոհ, և երկիրը զոհերի քանակի առումով դարձել է առաջատար Հարավարևելյան Եվրոպայում: Ավելին, ուկրաինացիների 65%-ը աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:
Ավելին՝ https://zn.ua/social_secutity/kak-ne-stat-zhivym-tovarom.html
Ինչու են ԱՄՆ պետդեպարտամենտի փորձագետները Ռուսաստանը ներկայացրել այն երկրների շարքում, որտեղ թրաֆիքինգ երևույթն առավել անտեսված է, իսկ դրա դեմ պայքարը անարդյունավետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա զեկույցը, որում ներկայացված է բոլոր երկրներում տիրող իրավիճակը, ձեռնարկվող քայլերը և կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։
Read More2018 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի ավարտից հետո Ռուսաստանի մայրաքաղաքը ողողվեց թրաֆիքինգի նոր ալիքով։ Աֆրիկայից ժամանած հարյուրավոր կանայք մնացին Մոսկվայում որպես սեռական թրաֆիքինգի զոհեր՝ հարկադրված ներգրավվելով մարմնավաճառության մեջ։ MBH Media- ն պատմում է, թե ինչպես է գործում ժամանակակից ռուսական ստրկությունը և ինչու պետությունը չի շտապում օգնել 21-րդ դարի ստրուկներին:
Read MoreՍեռական թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերը կորոնավիրուսային համաճարակի պատճառով լքել են նիգերիացի կանանց՝ թողնելով առանց սննդի կամ այլ միջոցների: Վերջին տարիներին տասնյակ հազարավոր նիգերիացի կանայք անօրինական ճանապարհով բերվել էին Իտալիա՝ ենթարկվելով սեռական թրաֆինքինգի: Համաճարակի սկզբից, երբ Իտալիայում հայտարարվեց արտակարգ դրություն, հազարավոր նիգերիացի կանայք, ովքեր հարկադրված էին մարմնավաճառության, մնացել էին առանց սննդի և կեցության նվազագույն պայմանների, հայտնում է The Guardian- ը:
Read MoreՀամավարակը ստեղծել է նպատավոր պայմաններ մարդկանց թրաֆիքինգի տարածման և զոհերի ներգրավման համար, ասում են իրավապաշտպան խմբերը:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում ժամանակակից ստրկության մեջ հայտնվել է շուրջ 400,000 մարդ՝ սեռական աշխատանքից մինչև հարկադիր աշխատանք։
Read MoreՉնայած ՏՏ ընկերությունների ջանքերին համավարակի ընթացքում իրականացնել պատշաճ հսկողություն ինֆորմացիոն ցանցերում տեղադրվող բովանդակության նկատմամբ՝ երեխաների սեռական շահագործմանն առնչվող նյութերը տարածողները շարունակում են ակտիվորեն օգտագործել տարբեր պլատֆորմերը՝ մեծ դիտելիություն ապահովելու համար։
Read More