ԳՐԵՏԱ-ի փորձագիտական խմբի գնահատման այցը Հայաստանում

Դեկտեմբերի 14-18-ը Հայաստանում գնահատման 2-րդ փուլի շրջանակներում պաշտոնական այցով էին գտնվում Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ (ԳՐԵՏԱ) փորձագետները՝ Լեոնոր Լադրոն դե Գևարա ի Գերերոին (Իսպանիա), Հելմուտ Սաքսին (Ավստրիա) և Դավիդ Դոլիձեին (Վրաստան):

Չորս տարին մեկ GRETA-ի փորձագիտական խումբը այցելում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի խորհրդի Կոնվենցիային միացած երկրները գնահատման այցով, այնուհետև թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում:

(Գնահատման իրականացման կարգի մասին կարդացեք՝ այստեղ):

Գնահատումը կազմվում է համապատասխան պետական և հասարակական սեկտորի օղակների հետ հանդիպումների, քննարկումների, հարցազրույցների միջոցով, նրանց գործունեությունն ու հաշվետվությունները ուսումնասիրելու և հարցաշարի հետ աշխատելու միջոցով։

Հանդիպումների ընթացքում քննարկվում են օրենսդրությունն ու իրավական նորմերը, կառուցվածքային համակարգի խնդիրներն ու զարգացումները, Ազգային ծրագիրը, թրաֆիքինգի կանխարգելման և հետազոտության մեխանիզմները, ինչպես նաև գնահատման մեխանիզմները, ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստումը, մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման ու աջակցության համակարգային լուծումներն ու ֆինանսական կարգավորումները, թրաֆիքինգի զոհ երեխաների հետ տարվող աշխատանքներն ու 2012-2015 թվականները թրաֆիքինգի զոհերի ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները, ինչպես նաև թրաֆիքինգի դեպքերի հետաքննության, հետապնդման ու քրեադատավարական իրավունքների խնդիրներները, ինչպես նաև միաջազգային համագործակցության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության հետ հարցերը։

Փորձագետների օրակարգը խիտ էր՝ մի քանի օրում նրանք հասցրեցին հանդիպել Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի կազմի մեջ մտնող պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ներառյալ աշխատանքի տեսուչների, ՀՀ ոստիկանություն, ներառյալ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն.Դուրյանի, ՀՀ էկոնոմիկայի, սփյուռքի ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու կրթության և գիտության նախարարությունների, թրաֆիքինգի դեմ տարբեր դաշտերում պայքարող հասարակական կազմակերպությունների թիմերի հետ, ՀՀ գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտեյի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների և դատավորների հետ:

(Աուդիո-Վիզուալի թիմի հետ հանդիպման մասին կարդացեք` այստեղ):

Այցելության ընթացքում ԳՐԵՏԱ-ի փորձագետները դեկտեմբերի 15-ին նաև առանձին հանդիպում ունեցան ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) փորձագետների հետ:

Հանդիպումը ծավալուն և արդյունավետ էր: Մի քանի ժամ շարունակ աշխատանքային խմբի անդամները ներկայացնում էին վերջին տարիների ընթացքում ծավալած գործունեությունը:

Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվեց միգրանտների և միգրացիայի հետ կապված խնդիրներնը, որոնք առնչվում են թրաֆքինգի հետ և նոր ռիսկային խմբերի պատճառ են հանդիսանում:

ՀՀ ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրապյանը պատմեց այս տարվա ընթացքում նոր օրենքին համաձայն արդեն իսկ նույնականացված զոհերի մասին: Քննարկվեց օտարերկրացի զոհերի համար կիրառվող օրենքի դրույթները, զոհերին հասանելիք աջակցության փաթեթը:

Դեկտեմբերի 18-ին ԳՐԵՏԱ-ի փորձագետները նաև հանդիպեցին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ:

Հանդիպման ընթացքում փորձագետները իրենց գոհունակությունը հայտնեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեցին այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները:

Ողջունելով հյուրերին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի դեմ պայքարը և այդ հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունն ու նրանց առանց նախապայմանների հնարավորինս լայն և համընդգրկուն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները:

ԳՐԵՏԱ-ի փորձագետները, բարձր գնահատելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքը, խորհրդի ու աշխատանքային խմբի շարունակական աշխատանքը, իրենց երախտագիտությունը հայտնեցին այցը ու հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպման համար։ Նրանք տեղեկացրեցին, որ Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը կհրապարակվի 2016թ.-ին վերջերին: Այնուհետև զեկույցը կհաստատվի և Հայաստանին կտրվեն համապատասխան հանձնարարական-առաջարկներ` ոլորտի բարելավման ուղղությամբ:

ԳՐԵՏԱ-ի 2012 թվականի հաշվետվությունը կարող էք գտնել հետևյալ հղումով:

Աշխատանքային խմբի հետ հանդիպման լուսանկարների ամբողջական շարքը տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ ԳՐԵՏԱ-ի փորձագետների հանդիպումը ԹՊԱԽ-ի հետ

Share