Հայտարարություն` ԵՔ-ԴՄ-ԹԼՄ 05/22 ծածկագրով՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին

ByAAVR

Հայտարարություն` ԵՔ-ԴՄ-ԹԼՄ 05/22 ծածկագրով՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2022 թվականի «հուլիսի» «21» « թիվ 01/22» որոշմամբ, մրցույթի ծածկագիրը ԵՔ-ԴՄ-ԹԼՍ 05/22
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է Վ. Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)։ Սույն մրցույթի կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով։ Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ժամը՝ 12:00-ն: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով armeps համակարգի միջոցով 2022 թվականի օգոստոսի 8-ը ժամը 12։00-ն։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Անուշ Մխիթարյանին՝ հեռախոս՝ +37410599642, էլ․փոստ՝ anush.mkhitaryan@escs.am, ինչպես նաև https://escs.am/am/news/13337 հղմամբ։

Share

About the author

AAVR administrator