Հարց 8: Ինչպե՞ս է անձը ճանաչվում թրաֆիքինգի զոհ:

ByAAVR

Հարց 8: Ինչպե՞ս է անձը ճանաչվում թրաֆիքինգի զոհ:

Պատասխան՝

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է: Համապատասխան աջակցության և պաշտպանության տրամադրման նպատակով մարդը կարող է ճանաչվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ բացառապես նույնացման հանձնաժողովի կողմից, անդամների բաց քվեարկությամբ, մեծամասնական սկզբունքով: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, ապա նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները և պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

 

<– վերադառնալ

About the author

AAVR administrator