Monthly Archive Apr 2021

ByAAVR

Police.am: ԹՐԱՖԻՔԻՆԳ․ սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:

Read More
Share
ByAAVR

ArmenPress.am: Լռության մեջ է թաքնված բռնությունը. նախորդ տարի թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 12 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լռության մեջ է թաքնված բռնությունը. այսպես կարելի է բնութագրել այն երևույթը, որը կոչվում է թրաֆիքինգ կամ մարդկանց շահագործում:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ տարածվող հանցագործություններից է, իսկ Ինտերպոլի տվյալով՝ թմրանյութերի և զենքի առևտրից հետո սպիտակ ստրկությունն ամենամեծ սև փողերն է բերում: Աշխարհում թրաֆիքինգի զոհերի 30 տոկոսը երեխաներն են: Հայաստանում վերջին տարիներին գրանցվում են հատկապես աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր:

Read More
Share
ByAAVR

1lurer.am: Նորածնի առք ու վաճառքից մինչև մուրացկանության դրդում. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում

Ամիսներ շարունակ սպառանալիք-նամակներ, որ Ֆեյսբուքում գրանցված «Ազիզ Մուրադով» կեղծ օգտատիրոջից ստացան պատերազմում սահմանը պահած ու անհետ կորած, գերեվարված տղաների մայրեր, քույրեր ու կանայք: Նրանցից շատերը հավատալով, որ կփրկեն իրենց հարազատին՝ արձագանքեցին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկի աշխատակից ներկայացած անձին ու դարձան հերթական զոհը: Այնինչ Մուրադովի ներկայացած Հայաստանի քաղաքացին նրանց վաղուց փնտրել, գտել ու թիրախավորել էր՝ հարկադրելով ուղարկել մերկ լուսանկարներ ու տեսագրություններ:

Read More
Share
ByAAVR

Ipress.am: Արցախի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ գերիների օրգանները վաճառում է Ադրբեջանը

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է,- այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:

Read More
Share
ByAAVR

Թրաֆիքինգ՝ ժամանակակից ստրկություն: #իմազատությանօրը Անանիա Շիրակացի ճեմարանում

Դիպլոմային ծրագրի սաները CNN հեռուստաընկերության կազմակերպած #իմազատությանօրը /#myfreedomday նախագծի շրջանակում կազմակերպել էին հանդիպում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ, սոցիալական գովազդի միջազգային փորձագետ Արզուման Հարությունյանի հետ:
Հանդիպման թեման՝ Թրաֆիքինգ՝ ժամանակակից ստրկություն:

Read More
Share
ByAAVR

ՀՀ ԿԳՄՍՆ։ www.antitrafficking.am կայքը՝ չարիքի դեմ պայքարի արդյունավետ գործիք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ֆինանսավորմամբ 2016 թ.-ից գործում է www.antitrafficking.am կայքը, որի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը:

Read More
Share