Analitik.am: Փաստաբանը մեղադրվում է երեխա վաճառելու մեջ

Analitik.am: Փաստաբանը մեղադրվում է երեխա վաճառելու մեջ

Փաստաբան Արմենուհի Առաքելյանին (68200820) մեղադրանք է առաջադրվել «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը» հոդվածով (հհ քր օր 168 հոդված 2-րդ մաս):

Փաստաբանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Ի դեպ, Արմենուհի Առաքելյանը հանրությանը հայտնի է իշխանությունների նկատմամբ մեծագույն սիրով: Ասում են՝ նույնիսկ հայտարարում է, որ իր մեքենայով հեղափոխության օրերին փողոց է փակել: Միգուցե այդ հանգամանքով է պայմանավորված նման ծանր մեղադրանքի առկայությամբ տիկին Արմենուհու խափանման միջոցը ոչ թե կալանք, այլ չբացակայելու ստորագրություն ընտրելը: Օրինակ՝ պրոֆեսոր Չաչրչյանը երեխաներ չի վաճառել, սակայն գտնվում է բանտում:

Նշենք, որ այս գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին, և Analitik.am-ը հետևողականորեն լուսաբանելու է կեղծ որդեգրման միջոցով երեխայի վաճառքի մասին սույն գործը: Գործով դատավոր է Կ. Ֆարխոյանը:

Հղումը՝ https://analitik.am/news/view/767299?fbclid=IwAR0WdDxBm2D-m9zqpgzkA40iFDIikWNDQ8V75i8BwXaQyNFnV1HlkElrwEM

Share

About the author

admin administrator