ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մեկնարկել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում մշակված մոդուլի հիման վրա սոցիալական աշխատողների համար իրականացվող վերապատրաստման դասընթացը

ByAAVR

ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մեկնարկել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում մշակված մոդուլի հիման վրա սոցիալական աշխատողների համար իրականացվող վերապատրաստման դասընթացը

2022թ.-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» վերտառությամբ դասընթացը:

Դասընթացը կիրականացվի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում- ծրագրային համակատարող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» փորձագիտական աջակցությամբ մշակված նույնանուն մոդուլի հիման վրա, ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսումնական դասընթացի շրջանակներում։

Թեմատիկ առումով դասընթացների անհրաժեշտության, խնդրի կարևորության, թրաֆիքինգի զոհերի նախանույնացման, վերաինտեգրման աշխատանքներում արդյունքներ գրանցելու մասին միջոցառմանը իրենց ողջույնի խոսքում շեշտադրումներ կատարեցին ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը, Վորլդ Վիժն Հայաստանի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ՀՀ ԱՍՀՆ Հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սոնա Առաքելյանը։
Հնգօրյա ժամկետում քառասուն ժամ տևողությամբ դասընթացներին կմասնակցեն շուրջ 150 սոցիալական աշխատողներ ամբողջ հանրապետությունից: Դասընթացները կվարեն Երևանի պետական համալսարանի դասախոսներ, ՀՀ-ում թրաֆիքինգի ոլորտում զոհերի նույնացման և աջակցության հարցերում աշխատանքներ իրականացնող առաջատար փորձագետներ:
Դասընթացների ավարտին մասնակիցները կանցնեն ստացված գիտելիքների գնահատման թեսթավորում։

Այս կարևոր միջոցառման օգնությամբ սոցիալական առաջնագծում աշխատանքներ իրականացնող մասնագետները կստանան գիտելիքներ, հմտություններ, որոնց կիրարկումը կօգնի կանխարգելելու և նվազեցնելու մարդկանց թրաֆիքինգի դեպքերը, զոհերի արդյունավետ վերաինտեգրումը, կապահովի պոտենցիալ զոհերի նախանույնացման աշխատանքների իրականացմանը:

Share

About the author

AAVR administrator