Yearly Archive 2017

ByAAVR

Դեկտեմբերի 2-ը որպես ստրկության վերացման միջազգային օր

Ստրկությունը պարզապես պատմական հորինվածք չէ:  Այն խնդիր էր ոչ միայն վաղ ժամանակներում (օրինակ հին Եգիպտոսում, հին Հռոմում, Հունաստանում, Չինաստանում…), այլ նաև 21-րդ դարում անգամ աշխարհի ամենազարգացած երկրներում:

Ժամանակակից ստրկություն տերմինը ներառում է հարկադիր աշխատանքը, պարտքային իրավիճակից կախվածությունը, հարկադիր ամուսնությունը և մարդկանց թրաֆիքինգը, որը հայտնի է նաև սպիտակ ստրկություն անվամբ: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցույթ

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://goo.gl/forms/ XgBHiVf78tnxyS7V2 

Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետը Հայաստանում

Օրերս Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի (ԱԽ) անդամները հանդիպում ունեցան Հայաստան ժամանած միջազգային փորձագետ՝ Լիլիանա Սորրենտինոյի հետ, որի այցի նպատակն էր գնահատել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետությունը և տեսնել, թե ինչ մարտահրավերներ ունի Հայաստանը առաջիկայում։

Read More

Share
ByAAVR

Մամլո ասուլիս` թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

  2017թ. հուլիսի 28-ին Հենարան մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա հռչակմանը (հուլիսի 30): Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ,

Read More

Share
ByAAVR

«Կապույտ սիրտը» որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա տարբերանշան

21-րդ դարի սպիտակ ստրկությունը՝ թրաֆիքինգը, առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում: Ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ են շահագործման ենթարկվում՝ զրկվելով իրենց հիմնարար իրավունքներից՝ ազատության, ձայնի, տեղաշարժման…

Թրաֆիքինգի զոհերը ենթարկվում են սեռական, աշխատանքային շահագործման, ինչպես նաև ներգրավվում մուրացկանության ու օրգան հյուսվածքների վաճառքի մեջ: Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2017 թվականի զեկույցը

27.06.2017թ. ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին  (TIP) ամենամյա զեկույցը: Այս զեկույցը ԱՄՆ կառավարության՝ օտարերկրյա կառավարություններին մարդու իրավունքների, թրաֆիքինգի մասին իրազեկելու և տեղեկացնելու հիմնական դիվանագիտական միջոցն է: «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցը համապարփակ ռեսուրս է, թե ինչ միջոցներ են ամբողջ աշխարհում ձեռնարկվում թրաֆիքինգի կանխարգելման և բացահայտման նպատակով:

Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի երկրորդ հանդիպումը

Հունիսի 7-ին կայացած ԱԽ հանդիպման մեկնարկին ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը խոսեց Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) գնահատման 2-րդ փուլի և ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Read More

Share
ByAAVR

ՀՀ 2017թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդներն «Ընդդեմ թրաֆիքինգի» մրցահարթակում

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Արտ Սայթ» ստուդիայի հետ համատեղ չորրորդ տարին անընդմեջ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքում իրականացնում է  «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է իրազեկել և կրթել երիտասարդներին, ինչպես նաև կանխարգելել մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը։ Երիտասարդներին թեման փոխանցեցին փորձագետները դասընթացների և մրցակցային խաղի միջոցով: Read More

Share
ByAAVR

Համացանցը՝ որպես մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու միջոց

Աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների  (ՏՏ) ոլորտի արագ և բազմակողմանի զարգացումները մարտահրավեր են նետում մարդկանց անվտանգությանը: Տեղեկատվության ակնթարթային տարածումն ու այն հանրությանը հասանելի դարձնելն  այսօր խնդիր չէ։ Այս հիանալի զարգացումները հիմնականում դրական և անհրաժեշտ բնույթ են կրում, սակայն՝  ոչ միշտ անվտանգ են:

Համացանցից օգտվում են ամենատարբեր տարիքի, հետաքրքրության ու զբաղվածության տեր մարդիկ. Read More

Share